Zark Foundation

Վալերի Սարուխանով

Վալերի Սարուխանով

Ռեժիսոր, սցենարիստ

12 սեպտեմբեր, 1938 - 21 փետրվար, 2005

Ծնվել է Տաշքենդում: 1955թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, որից անմիջապես հետո տեղափոխվել է Լենինգրադ և ընդունվել Նավաշինության ինստիտուտ: Ինստիտուտում հիմնել է թատրոն, գրել է երգեր, որոնք կատարել են ժամանակի հայտնի երգիչները: 1965թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստական բարձրագույն ուսումնարանի դիզայներական բաժինը, ապա` կինոյի և թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1965-73թթ եղել է Լենինգրադի առաջին դիզայներական լաբորատորիայի ղեկավարը: 1967-79թթ հիմնել և ղեկավարել է Լենինգրադի նավաշինության ինստիտուտի «Գրենադա» նվագախումբը: 1973թ-ից դասավանդել է և աշխատել է հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր և սցենարիստ: 1991-92թթ եղել է «Պետերբուրգ» հեռուստառադիոընկերության գլխավոր ռեժիսորը, 1992թ-ից` Սանկտ Պետերբուրգի Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի հեռուստատեսային արվեստի ամբիոնի պրոֆեսոր: Շուրջ 30 տարի աշխատել է հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր: Հեղինակել է շուրջ 100 խաղարկային և հեռուստատեսային ֆիլմեր, հաղորդումներ, հեքիաթներ, ներկայացումներ: Գրել է գրքեր, հոդվածներ մշակութային և արվեստի թեմաներով: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: