Zark Foundation

Վահագն Գասպարյան

Վահագն Գասպարյան

Դերասան

Ծնվել է 1990թ. մարտի 11-ին, Երևանում: 1997-2007թթ սովորել է Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում: 2007-11թթ ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժնում: 2013թ. ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան: Որպես դերասան 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, 2009թ-ից՝ Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, 2010թ-ից՝ Փոփոխությունների թատրոնում: 2010թ. մասնակցել է Թեհրանում կայացած 13-րդ երիտասարդական թատրոնի փոխանակման ծրագրին, իսկ 2012թ.՝ Հայ-բուլղարական համատեղ թատերային ծրագրի՝ հանուն երեխաների առողջապահության: 2013-15թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է միջազգային փառատոների, կազմակերպել է թատերական հյուրախաղեր ՀՀ մարզերում: Նկարահանվել է Ռ.Քոչարի «Կալիոստրա», Ա.Շահբազյանի «Տատը», Հ.Կբեյանի «Բանակում», Հ.Զաքարյանի «Իսկական կինո», Գ.Գասպարյանի «Վիշապը», Հ.Քեշիշյանի «Պատվի համար», Ա.Հարությունյանի «Շահմարի առեղծվածը», Գ.Վահրամյանի «Ծղրիդի երգը» ֆիլմերում: Շրջագայել է դեպի Կանադա, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Քաթար, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռուսաստան և ՀՀ բոլոր մարզեր: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2016թ.՝ «Արտֆեստ» միջազգային փառատոնի «Տարվա լավագույն դերասան» մրցանակին, 2018թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակի որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան», 2019թ.՝ Երևանի քաղաքապետարանի պատվոգրի, 2020թ.՝ շնորհակալագրի: