Zark Foundation

Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Կինոռեժիսոր

Ծնվել է 1977թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1984-94թթ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994-99թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա ֆակուլտետում: 1996թ-ից «Էսքիզ ստուդիա» ընկերության հիմնադիրն է, միաժամանակ` տնօրենը: 2006-11թթ աշխատել է որպես «Ինտերակտիվ Թիվի » ընկերության տնօրեն, հանդիսանալով հիմնադիր բաժնետեր: Որպես բեմադրող ռեժիսոր հանդես է եկել «Ալա բալա նիցա» (2011թ.), «Սուպեր մամա» (2014թ.), «Սիրո գործակից» (2015թ., Ա.Մարությանի հետ) ֆիլմերում: 2012թ-ից եղել է «ATV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը: