Zark Foundation

Վահագն Կարենց

Վահագն Կարենց

Բանաստեղծ

27 ապրիլ, 1924 - 23 սեպտեմբեր, 1980

Վահագն Կարապետյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1942-45թթ ծառայել է խորհրդային բանակում, աշխատել «Մարտ հանուն հայրենիքի» զինվորական թերթում։ 1950թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1952թ.՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1952-53թթ աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «Կայծ» թերթում որպես բաժնի վարիչ, Աբովյանի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-58թթ՝ Հայաստանի գրողների միությունում որպես գործերի կառավարիչ, ակումբի վարիչ, գրական խորհրդական։ 1958-80թթ եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։ Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1951թ.), «Լիրիկա» (1954թ.), «Կակաչներ» (1959թ.), «Արահետը ձյան տակ» (1963թ., ռուսերեն՝ 1971թ.), «Նախերգանք լեռներում» (1967թ.), «Բարի լույս, աշխարհ» (1970թ.), «Իրիկնային ճամփաներ» (1974թ.), «Մեղեդիներ շութակի համար» (1977թ.) ժողովածուները: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: 1954թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։