Zark Foundation

Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

Ծնվել է 1983թ. հուլիսի 6-ին, Երևանում: Օպերային երգչուհի Ռեբեկա Դեմիրճյանի ամուսինն է: 1997թ. ավարտել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 2000թ.` Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը, 2003թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական դաշնամուրային բաժինը, 2004թ.` ջազ-էստրադային բաժինը` Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ: 2000թ-ից Հայսատանի պետական ջազ-նվագախմբի դաշնակահար է: Մասնակցել է ջազ-էստադային մի շարք փառատոների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Աշխատել է տարբեր մի շարք հայկական հեռուստանախագծերում: Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի 3 եթերաշրջանների երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավարը: Համագործակցել է տարբեր հայ երաժիշտների հետ: Որպես կոմպոզիտոր հանդես է եկել «Շնորհակալ եմ, Հայրիկ» գեղարվեստական կինոնկարում: