Zark Foundation

Վահագն Պապայան

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Ծնվել է 1971թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆագոտի դասարանը: 1990-95թթ որպես ֆագոտահար աշխատել է Երևանի սիմֆոնիկ, 1995-2003թթ` Հայաստանի պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերում: 1996-97թթ և 1999-2000թթ «Ար» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Լուսնի հակառակ կողմը» հաղորդաշարը՝ նվիրված դասական և պրոգրեսիվ ռոք երաժշտական ուղղություներին: 2000-02թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր: 2002թ-ից «Շողակաթ» հեռուստաընկերության երաժշտական խմբագիրն է, նաև՝ երաժշտական հաղորդումների սցենարիստ ու ֆիլմերի թարգմանիչ: 1991-95թթ որպես ստեղծագործող և բաս-կիթառահար նվագել է «Dumbarton Oaks» արտ-ռոք խմբում, որի համահիմնադիրն է եղել: 2001թ. հիմնադրել է «Օկսենհեմ» պրոգրեսիվ-ռոք խումբը, որտեղ հանդես է գալիս որպես բաս-կիթառահար, հեղինակ և գործիքավորող: Գրել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեի մոնոներկայացման երաժշտությունը (ռեժիսոր՝ Դավիթ Մաթևոսյան, դերակատար՝ Աշոտ Ադամյան): Եղել է նաև Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիներ» ֆիլմի երաժշտության մշակման հեղինակն ու գործիքավորողը: 2013թ-ից Այբ դպրոցում դասավանդում է «Երաժշտական անսամբլ» և «Երաժշտության պատմություն»: