Ծնվել է 1960թ. մայիսի 26-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի թիվ 153 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ ծառայել է Գերմանիայում: 1980-82թթ սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից կրկեսային ստուդիայում, որից հետո վերապատրաստվել է Մոսկվայի Կրկեսում: 1972թ-ից Երևանի կրկեսում հանդես է եկել որպես դերասան-ծաղրածու: 1983թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 1987թ. Մոսկվայի «Волшебный парад» համամիութենական մրցույթի ժամանակ արժանացել է մրցանակի: Նկարահանվել է «Հայֆիլմ»-ի մի շարք կինոմանրապատումներում, «Սպիտակ ոսկոռ» (1988թ.), «Գաղտնի խորհրդական» (1989թ.), «Աճպարար» (1989թ.), «Վերջին կայարանը» (1994թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Պահանջվում է միլիոնատեր» (2013թ.), «Ադամանդ որոնողները» (2011թ.), «Եթե բոլորը» (2012թ.), «Ապակե կախազարդ» (2013թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Առանց սահման» (2015թ.) և այլ ֆիլմերում, «Դասատուներ» (2014թ.) ռուսական հեռուստասերիալում: 2012թ-ից խաղացել է Վ.Սահակյանի «Mea culpa» («Իմ մեղքը») ներկայացման մեջ: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Բուլղարիա և այլուր: 2013թ. «Եթե բոլորը» ֆիլմի համար Չինաստանի «Храм небо» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին: