Zark Foundation

Վահանդուխտ Երեղյան

Վահանդուխտ Երեղյան

Ճարտարապետ

Ծնվել է 1945թ. հունվարի 18-ին, Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1974թ. «Հայպետնախագիծ» ընկերությունում եղել է ճարտարապետ, այժմ` նախագծի գլխավոր ճարտարապետ: 2006թ-ից դասավանդում է Երևանի Մաշտոցի անվան համալսարանում: Կատարել է մի շարք անհատական նախագծեր, վերակառուցումներ, կառուցապատման գլխավոր հատակագծեր: Ակտիվորեն մասնակցել է տեղական և միջազգայի մրցույթների: 1979թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: Հիմնական նախագծերից են՝ Առողջարան Գագրայում (համահեղինակ, 1975թ.), Ավտոկայանատեղի 150 մեքենաների համար Կիրովականում (այժմ՝ Վանաձոր, 1984թ.), Բաղրամյան քաղաքի կառուցապատումը (համահեղինակ, 1986թ.), Բաղրամյանի թիվ 2 միկրոշրջանը (1987թ.), Կառուցապատման գլխավոր հատակագիծ 4-րդ և 5-րդ միկրոշրջանների համար, քաղաք Աբովյան (1979-2000թթ), իրականացվել է միայն 4-րդ միկրոշրջանը Վանաձորի թիվ 1 դպրոցի և սպորտային բլոկի վերակառուցում և իրականացում (1999-2004թթ), ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիր գլխավոր հատակագիծը, կառույցներ և փոքր ճարտարապետական ձևեր (2000թ.), Ստորգետնյա բազմահարկ ավտոկանգառ 2000 մեքենայի համար Աբովյան քաղաքում (1980թ.), օդակայան 100 ուղևորի համար Գորիսում, գաստրոլային թատրոնի նախագիծը (Ստոկհոլմ, 1983թ.), ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծման մրցույթ (1994թ.), ՀՀ Ազգային ժողովի համալիրի մրցութային նախագիծը (ընտրվել է 5 լավագույն աշխատանքների շարքում` արժանանալով խրախուսական մրցանակի, 1996թ.), «Երևանի պատմության թանգարան» դիպլոմային նախագիծը (Մոսկվայում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի, 1969թ.) և այլն: 2009թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ Երևանում ՀՀ ՊՆ վարչական նոր համալիրի համար: