Zark Foundation

Վահան Արամունի

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

12 դեկտեմբեր, 1914 - 20 հունվար, 1966

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) պատճառով զրկվել է ծնողներից։ 1934թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1935թ-ից աշխատել է Երևանի թերթերի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Հանդիպում» գիրքը (Երևան, 1956թ.)։ Հրատարակվել են նաև նրա «Առաջին փորձեր» (1932թ.), «Կանաչ երգեր» (1938թ.), «Երգեր» (1939թ.), «Բալենիներ» (1945թ.), «Բանաստեղծություններ» (1948թ.), «Գարնանային օրեր» (1952թ.), «Իմ աշխարհ» (1955թ.), «Հայաստանն իմ սրտում» (1958թ.), «Գարունն իմ այգում» (1962թ.), «Հասմիկ, ներիր ինձ» (վեպ, 1965թ.), «Լեռնային ամրոցներում» (1966թ.), «Շատ բան չեմ ուզում» (1968թ.) գրքերը։ 1942թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում։