Ծնվել է Շամախի քաղաքում: 1915թ. ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1921թ-ից աշխատել է Երևանում որպես բանվորագյուղացիական տեսչության հրահանգիչ։ 1928-30թթ դասախոսել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1942-13թթ եղել է Հարավային ռազմաճակատի «Սուվորովական» հայերեն թերթի պատասխանատու քարտուղարը, ապա՝ խմբագիրը։ 1930-42թթ և 1944-64թթ ուսուցչություն է արել Թբիլիսիի տարբեր դպրոցներում։ 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մանկավարժական երկարամյա գործունեության համար պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հրատարակվել են նրա «Շիրիմների կղզին...» (1913թ.), «Արփիկի երազը» (1926թ.), «Հարազատ դեմքեր» (1964թ.) գրքերը: 1964թ-ից բնակվել է Երևանում, որտեղ էլ մահացել է։