Zark Foundation

Վահան Կաժոյան

Վահան Կաժոյան

Գրաֆիկ

19 հոկտեմբեր, 1921 - 9 օգոստոս, 2007

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1959թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1985թ-ից՝ Նկարիչների Եվրոպական ասոցիացիայի անդամ: Աշխատանքներից են՝ «Երիտասարդ լուսանկարիչներ» (1954թ.), «Արարատ լեռ» (1992թ.), «Նատյուրմորտ. Կակաչներ» (1993թ.), «Սևանա լիճ» (1993թ.), «Նատյուրմորտ. Երիցուկներ» (1993թ.) և այլն: Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բուդապեշտում, Պրահայում, Բեյրութում, Փարիզում, Զագրեբում, Լոս Անջելեսում և այլուր: Մահացել է Մոսկվայում: