Zark Foundation

Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյան

Պետական գործիչ, գրող

16 օգոստոս, 1956 - 28 դեկտեմբեր, 2014

Ծնվել է Երևանում: 1978թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-80թթ ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989թ. եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ 1990-92թթ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-95թթ, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-98թթ բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-99թթ աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2003թ., 2007թ., 2012թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2003-08թթ եղել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը։ 2008թ. որպես թեկնածու առաջադրվել է Հայաստանի նախագահական ընտրություներին։ 2013թ. նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հեղինակել է «Մանդիլիոն» վեպը (2013թ.), որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն: Մահացել է Բեռլինում, թաղվել է Երևանում: