Zark Foundation

Վահան Նալբանդյան

Վահան Նալբանդյան

Գրականագետ, գրաքննադատ

10 նոյեմբեր, 1876 - 16 դեկտեմբեր, 1902

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Երամյան, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ Ստեփան Շահումյանի հետ կազմակերպել է հեղափոխական խմբակներ, հրատարակել «Ծիածան» ամսաթերթը։ 1894թ. մեկնել է Գերմանիա, ընդունվել Լայպցիգի համալսարանը՝ հետևելով փիլիսոփայության և գրականության դասընթացներին։ 1901թ. ավարտել է ուսումնառությունը և վերադարձել Հայաստան։ Ուսանողական տարիներից թղթակցել է «Անահիտ», «Մշակ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Անդրադարձել է գրականության էական հարցերին, գեղագիտության մեջ հիմնականում հետևել մշակութապատմական դպրոցի սկզբունքներին («Գեղարվեստի էությունը և նպատակը», «Անահիտ», 1899թ.)։ «Մշակ»-ում (1901թ.) տպագրվել են նրա «Պետրոս Դուրյան», «Մուրճ»-ում (1902)՝ «Հենրիկ Իբսեն» աշխատությունները, որոնցում հեղինակն իրեն դրսևորել է որպես տեսական ու քննադատական հմտությամբ օժտված գրականագետ։ 1901թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):