Zark Foundation

Վահան Ռումելյան

Վահան Ռումելյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1963թ. փետրվարի 2-ին, Երևանում: Գեղանկարչուհի Մոկո Խաչատրյանի ամուսինն է: 1980-86թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Նույն թվականին դարձել է «3-րդ հարկ» արվեստի այլընտրանքային միության անդամ: 1988թ. Փարիզում 3 ամիս ուսումնասիրել է արվեստի աբստրակտ ուղղությունը: 1991թ. Անգլիայում և Ֆրանսիայում ուսումնասիրել է ժամանակակից արվեստ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Մոսկվայում, Փարիզում, Երևանում, Բեյրութում, Բոխումում, Գյումրիում, Սան Պաուլոյում, Բուենոս Այրեսում, Բարսելոնայում, Լաս Վեգասում, Հռոմում, Ֆլորենսիայում, Վիեննայում, Նյու Յորքում, Բալթյան երկրներում և այլուր: