Zark Foundation

Վահե Զիրոյան

Վահե Զիրոյան

Դերասան

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Ս.Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: 2010թ-ից խաղացել է «Պիեր դե Կուբերտեն» ուրախների և հնարամիտների ակումբում: 2011թ. ընդունվել է «32 ակումբ» և նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում: 2012թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Շոու 3», «Սիրո խոստովանություն Երևանին» ներկայացումներում: Նկարահանվել է Գարիկ Պապոյանի «Inside my head» տեսահոլովակում, «Ժաննա Դ'Առկ» (2014թ.), «Որոգայթ» (2015թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Ուրիշի հոգին» (2015թ.) հեռուստասերիալում: 2014թ. մասնակցել է «Արմենիա» հեռուստատեսության «Հայաստանի ձայնը» նախագծին: