Zark Foundation

Վահե Հեքիմյան

Վահե Հեքիմյան

Գեղանկարիչ

25 սեպտեմբեր, 1913 - 9 հոկտեմբեր, 1997

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի նահանգի Օրդու քաղաքում: Հայոց Մեծ եղեռնից որբացել է, ապաստանել Կոստանդնուպոլսի որբանոցներից մեկում, ապա հաստատվել է Գրաս քաղաքում: 1928թ-ից բնակվել է Փարիզում, որտեղ սովորել է նկարչական դպրոցում, զբաղվել է լուսանկարչությամբ և զանազան արհեստներով: 1937-45թթ եղել է զինվորական ծառայության մեջ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1953թ-ից զբաղվել է նկարչությամբ: Նրա պատկերներին բնորոշ են հագեցած կոլորիտը, գունածավալների ռիթմիկ խմբավորումը, պատկերման պայմանականությունը: Ստեղծագործություններից են` «Օրդու» (1961թ.), «Նատյուրմորտ» (1969թ.), «Ադանա», «Տրապիզոն», «Հայկական երգ», «Զեյթուն» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում: 1983թ. այցելել է Հայաստան: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում: