Zark Foundation

Վահե Միքայելյան

Վահե Միքայելյան

Թարգմանիչ

1 հունվար, 1900 - 10 փետրվար, 1967

Վահե Թերլեմեզյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Վանի Երամյան դպրոցում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Երևան։ 1927թ. ավարտել է Թիֆլիսի օտար լեզուների ինստիտուտը։ Վերադառնալով Երևան, աշխատել է համալսարանում որպես գրադարանի վարիչ, ապա ֆրանսերենի դասախոս։ Հետագայում որպես ոճաբան աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»։ Բնագրից թարգմանել է ֆրանսիական գրողների՝ Պ.Մերիմեի («Կարմեն», 1936թ.), Գ.Ֆլոբերի («Տիկին Բովարի», 1937թ.), Վ.Հյուգոյի («Թշվառներ», հ.1-5, 1940-51թթ), U.Դոդեի, Օ.դը Բալզակի, Ստենդալի և ռուս գրողների՝ Ա.Գրիբոյեդովի («Ճանապարհորդի նոթեր», 1945թ.), Ա.Չեխովի («Ընտիր երկեր», 1948թ.), Մ.Գորկու («Երկերի ժողովածու», հ.6-7, 1951թ.), Մ.Լերմոնտովի, Ա.Կուպրինի, Մ.Բուբենովի, Կ.Կորոլենկոյի ստեղծագործություններից, ինչպես նաև խորհրդային և արտասահմանյան գրականության շատ ուրիշ գործեր։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: