Zark Foundation

Վահե Շահվերդյան

Վահե Շահվերդյան

Բեմադրիչ

19 օգոստոս, 1945 - 31 հոկտեմբեր, 2022

Ֆլոբեր Շահվերդյան
Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1971թ. ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1973-96թթ եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդե է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-98թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1996-2008թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարել է գեղարվեստական մասը: Կատարած բեմադրություններից են` Մ.Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա.Չեխովի «Երեք քույր» (1987թ., Լիսաբոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1990թ.), Ռ.Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ., Ուժգորոդի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1991թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Օրյոլի ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ, 1993թ.), Մ.Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ., Ստրասբուրգի ազգային թատրոն), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» (Տրապիզոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 2006թ.) և այլն: 1995-99թթ եղել է ՀՀ Աժ պատգմավոր: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006թ.` մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով, 2003թ.` «Վահագն» համահայկական, 2006թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակներով: 1989թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» մեդալի: Մահացել է Երևանում: