Վոլոդիա Պողոսյան
Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972-74թթ եղել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, 1974-76թթ՝ «Հայաստան» հրատարակչության ավագ խմբագիրը, 1976-80թթ՝ «Գարուն» ամսագրի գրականության բաժնի վարիչը: Նրա պատմվածքների, վիպակների հիմնական թեման ժամանակակից կյանքն է: Հրատարակվել են նրա «Կանգառում և սլացքի մեջ» (1972թ.), «Ասպետի կացարանը» (1977թ.), «Երկնային պատիժ» (1983թ.), «Ճերմակ գառների ամառը» (1985թ.), «Տաք ձյունը» (1985թ.), «Դատը» (2001թ.) գրքերը: Գրել է նաև մանուկների համար («Հեքիաթների զարդատուփ», 1992թ.): 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրողի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են հեռուստաբեմադրություններ («Երկնային քարանձավ», 1973թ., «Ասպետի կացարանը», 1988թ.): Մահացել է Երևանում: