Ծնվել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ` Պլովդիվ): Եղել է գրող Հակոբ Օշականի որդին: 1933թ. ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1939թ.` Երուսաղեմի անգլիական Սեն Ջորջ քոլեջը, 1951թ.` Սորբոնի համալսարանը: 1960-75թթ դասախոսել է Բեյրութի ամերիկյան միջազգային քոլեջում, 1962-75թթ` ամերիկյան համալսարանում, 1972-75թթ` Հայկազյան քոլեջում, եղել է հայագիտական բաժնի տնօրենը, 1976-82թթ` Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտության ամբիոնում, 1985-88թթ` Քալիֆորնիայի Բերքլի համալսարանում: Լույս է ընծայել «Պատուհան» (1956թ.), «Քաղաք» (1963թ.), «Քառուղի» (1971թ.), «Ահազանգ» (1980թ.), «Խուճապ» (1983թ.), «Արուարձաններ» (1991թ.) բանաստեղծությունների, «Փախստականը» (1987թ.), «Թակարդին շուրջ» (1989թ.) պատմվածքների ժողովածուները և «Անգլիական ազդեցությունը արևմտահայ գրականության վրա» (անգլերեն, 1982թ.) մենագրությունը: Եղել է ՀՅԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագրական կազմում: 1987թ. հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծական ու քննադատական անգլերեն տարեգիրքը: Խմբագրել է «Քրիստավոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990թ.) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991թ.): Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: