Zark Foundation

Վահրամ Գալստյան

Վահրամ Գալստյան

Ռեժիսոր, քանդակագործ

Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը: 1979-85թթ սովորել է Երևանի պելիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում: 1987թ-ից այցելել է Գեղագիտության կենտրոն, որտեղ սովորել է խեցեգործություն: 1989թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցադրությունների: 1992թ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Շվի», 1993թ.` «Ձի» ֆիլմերի բեմադրող նկարիչը: 1994թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1999թ. տեղափոխվել է Մոսկվա: 2000-02թթ սովորել է Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսերի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում, որի ժամանակ նկարահանել է «Ростки» և «Пирожки» ֆիլմերը` որպես կուրսային աշխատանք: 2003թ., Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքի պատվերով, նկարահանել է «Կղզիներ` Ֆրունզիկ Մկրտչյան», 2004թ.` «Միխայիլ Լերմոնտով` թափառականի աղոթքը», 2005թ.` «Կղզիներ` Ֆրունզե Դովլաթյան» դոկումենտալ ֆիլմերը: 2009թ. նկարահանել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի «Կրակի պար» տեսահոլովակը: 2011-12թթ եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Ջեմիկ» հումորային նախագծի բեմադրող ռեժիսորը: