Ծնվել է 1938թ. հուլիսի 1-ին, Պյատիգորսկում: Ավարտել է տեղի պետական մանկավարժական ինստիտուտի պատմափիլիսոփայական ֆակուլտետը, հետագայում` Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր: Հեղինակել է մի շարք հեռուստաֆիլմեր, հաղորդումներ: 1954թ. նկարահանվել է «Ուղիղ տասներկուսին» կարճամետրաժ ֆիլմում: 1970թ-ից վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարը: Թղթակցել է մի շարք ամսագրերի, գրել է պատմվածքներ, հեքիաթներ: 2005թ. Մոսկվայի գրողների միության կողմից հրատարակվել է նրա «Ժամանակի համակցում» գիրքը: 2008թ. և 2009թ. հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վիսոցկի, Վերտինսկի... երկար գիշեր», «Հեռուստացույցի էկրանին» և այլն: Եղել է «Մեր փողոցը» գրական ամսագրի հեղինակներից: