Zark Foundation

Վահրամ Դավթյան

Վահրամ Դավթյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 15-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1986թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1989թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիան, 1992թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1987թ. Մոսկվայում արժանացել է Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի 1-ին մրցանակին: Նկարիչը կախարդական ռեալիզմի, աբսուրդի ու Վերածննդի փիլիսոփայական գաղափարների միաձուլումով ստեղծել է իր յուրահատուկ կտավները: Նրա կտավներում կարելի է տեսնել երևակայական պատկերներ, որոնք դուրս են ժամանակից ու տարածությունից, ու յուրաքանչյուր արվեստասերի թույլ են տալիս անսահման երևակայել: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի աշխատանքները ցուցադրվել են դեռևս ուսանողական տարիներից: 1996թ-ից մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, արժանացել մրցանակների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լիբանանում, Շվեյցարիայում և այլուր: 2000թ. արժանացել է Շվեյցարիայի Արվեստի թանգարանի «Լավագույն կտավ» մրցանակին, 2012թ.՝ Մոնակոյի «Nouvelle Dimension»-ի «Prix D'excellence» մրցանակի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալի: