Zark Foundation

Վահրամ Եղշատյան

Վահրամ Եղշատյան

Դերասան

23 ապրիլ, 1918 - 1 հոկտեմբեր, 2008

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): 1936թ. Թիֆլիսում առաջին անգամ բեմ է բարձրացել: 1938-64թթ խաղացել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, Գորիսի, Արթիկի, Ստեփանավանի, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում: 1965թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Գևորգ Մարզպետունի), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), «Չար ոգի» (Մուրադ), «Մորգանի խնամին» (Ժորժ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Գոդուն), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Յաշա) և այլն: 1961թ. Թիֆլիսում նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյակը: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Սարոյան եղբայրներ» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1955թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր, 1985թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: