Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր Շահեն Թաթիկյանի որդին: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնում` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Հեղինակել է գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածներ և հրապարակումներ: Հեղինակել է նաև ավելի քան քսան գորգերի էսքիզներ, որոնք գործվել են ու պահվում են տարբեր հավաքածուներում: 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մասնակցել է Արցախյան շարժամնը (1988թ.): Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր, լուսանկարներ: Հրատարակվել են նրա «Հայկական գորգարուեստ» (1981թ.), «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» (երգեր, 1991թ.) գրքերը: Մահացել է Երևանում: