Zark Foundation

Վահրամ Խաչատրյան

Վահրամ Խաչատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 10-ին, ՀՀ Կապան քաղաքում: Ավարտել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որից հետո ծառայության անցել խորհրդային բանակում: 1970թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը: 1973թ-ից նրա ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական և այլ ցուցահանդեսներում: Մեծ ներդրում է ունեցել Կապանի գեղարվեստի դպրոցի հիմնադրման գործում, որի տնօրենն է: Հետագայում նկարչական ձեւավորումներ է արել «Էլեկտրոն» գործարանում: 1976թ-ից եղել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող նկարիչը: Ձևավորել է ավելի քան 60 ներկայացումներ: Առաջին ձեւավորումը եղել է Մուրացանի «Ռուզանը», ապա՝ Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Նար-Դոսի «Սպանված աղավնի», Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» և այլն: 1977թ. անհատական ցուցահանդես է ունեցել Կապանում, ապա մասնակցել է տարբեր հանրապետական փառատոների ու ցուցահանդեսների: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հիմնականում նկարել է բնապատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և կոմպոզիցիաներ: Աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Արցախում և աշխարհի մի շարք երկրներում: