Zark Foundation

Վահրամ Հակոբյան

Վահրամ Հակոբյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1952թ. մարտի 3-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժինը: 1977թ-ից աշխատում է նույն ինստիտուտում, որտեղ մինչ 1980թ. եղել է նկարչագծագրական բաժնի ուսումնական վարպետ, 1980թ-ից աշխատում է կերպարվեստի ամբիոնում՝ որպես գունանկար և կոմպոզիցիա առարկայի դասախոս: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչության ասպարեզում իր առաջին քայլերը կատարել է այնպիսի անվանի նկարիչների ղեկավարությամբ, ինչպիսիք են Հովհաննես Զարդարյանը, Սուրեն Սաֆարյանը, Ղուկաս Չուբարյանը և այլք: Գեղանկարչական գաղտնիքներին ծանոթացել է նաև Նիկողայոս Քոթանջյանի շնորհիվ: Նկարչի գործերը բազմաժանր են: Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի ժանրերում, ստեղծել է նաև կոմպոզիցիոն աշխատանքներ: Գործերում առկա է քնարական և հանգիստ տրամադրությունը, մեղմ գունաշխարհը: