Zark Foundation

Վահրամ Հաճյան

Վահրամ Հաճյան

Բանաստեղծ

16 փետրվար, 1935 - 25 մարտ, 2007

Ժոզեֆ Հաճյան
Ծնվել է Սիրիայի Յողուն օլուկ գյուղում, ապա հաստատվել Հալեպում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1961-62թթ սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա` Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում։ Ուսանողական տարիներից սկսել է գրել բանաստեղծություններ: Լույս են տեսել նրա «Բարձունքներու կատարին» (1957թ.), «Մեր երթը» (1959թ.), «Ալ պանդուխտ չեմ» (1960թ.), «Հալչող արծաթներ» (1970թ.), «Խոսք ցասման և հիշատակի» (1981թ.), «Ճակատագիր» (1989թ.), «Արցունքի աստղեր» (1991թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ Գրողի բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։ 1994թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել: Մահացել է Լոս Անջելեսում: