Zark Foundation

Վահրամ Մանավյան

Վահրամ Մանավյան

Գեղանկարիչ

11 մայիս, 1880 - 24 փետրվար, 1952

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրող Տիգրան Մանավյանի 6 զավակներից մեկը: Մասնավոր դասեր է առել Սիմոն Հակոբյանից, ապա ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի ակադեմիան: Հետագայում մեկնել է Փարիզ, որտեղ շարունակել է ուսումը Ժուլիան ակադեմիայում: 1911թ. տեղափոխվել է Եգիպտոս և հաստատվել Ալեքսանդրիա քաղաքում: Դասավանդել է տեղի կրթական հաստատություններում, զբաղվել նաև լուսանկարչությամբ: 1934թ. ցուցադրվել է Կահիրեի Սալոնում, իսկ 1951թ.՝ Կահիրեի գեղարվեստի թանգարանում: Նկարչի աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք պատկերասրահներում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է Կահիրեում: