Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ջութակի դասեր է առել Հարություն Սինանյանից։ 1919թ-ից սկսել է երաժշտական-մանկավարժական գործունեությունը։ 1923թ., ներգրավելով իր աշակերտներին, Կ.Պոլսում ստեղծել է սիմֆոնիկ նվագախումբ և մոտ 20 տարի ղեկավարել այն։ 1933թ. նրա ջանքերով Կ.Պոլսում առաջին անգամ հնչել է Լ.Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Կազմել է նաև ջութակի ուսուցման ձեռնարկ։ Մահացել է Կոստանդնուպոլսում: