Zark Foundation

Վահրամ Տատրյան

Վահրամ Տատրյան

Արձակագիր

30 ապրիլ, 1900 - 11 ապրիլ, 1948

Ծնվել է Անկարայի վիլայեթի Չորում քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ ընտանիքով աքսորվել է արաբական անապատներ։ 1919-36թթ ապրել է Կ.Պոլսում, 1938թ-ից հաստատվել է Ֆրեզնոյում։ Ֆելիետոններով աշխատակցել է «Կավռոշ»-ին։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Պատվո գողը կամ Պախար քյոր ամուսինը» (1926թ.), «Բարև, տեր պապա» (1930թ.) կատակերգությունները, որոնց թեմատիկ առանցքը կազմող պոլսահայ կյանքը առավել բազմակողմանիորեն է արտացոլվել «Գաբիկի արկածները» (1947թ.) պատմվածքների ու վիպակների ժողովածուում։ «Դեպի անապատ» (1945թ.) հուշագրությունը ստեղծել է տարագրության տարիներին։ Նույն շրջանի դեպքերն են արտացոլված նրա «Սև հոգին» (1945թ.) երկհատոր գրքում։ Նրա «Նելլի Պելլա»-ն (1946թ.) պատկերում է ապականված հասարակական բարքերը Թուրքիայում, արծարծում հայապահպանության խնդիրը։ «Գորդյան հանգույց» (1949թ.) և «Չավարտած համանվագը» (1952թ.) խորագրով գրքերն ընդգրկում են դետեկտիվ ու երգիծական վեպեր, «Հինգ թատերախաղեր և ցրված Էջեր» (1950թ.) հասարյակը՝ թատերգություններ ու հրապարակախոսական հոդվածներ, «Զվարթ քրքիջներ» (1953թ.) ժողովածուն՝ երգիծական պատմվածքներ։ Մահացել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: