Ծնվել է Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1977թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1993թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայկական ավանգարդիստական ուղղության ներկայացուցիչ: Գործերից են` «Մետամորֆոզ» (1968թ.), «Նատյուրմորտ հայելիով» (1972թ.), «Անտիկ հիշողություններ» (1974թ.), «Նատյուրմորտ եգիպտացորենով» (1980թ., Նյու Յորքի Զիմերլի թանգարան), «Մետաֆիզիկական նատյուրմորտ ընկույզով» (1998թ.), «Լեդա» (1999թ.), «Նատյուրմորտ» (2001թ.) և այլն: Մասնակցել է Գերմանիայում, Չեխոսլովակիայիում, ԱՄՆ-ում կազմակերպված ցուցահանդեսների: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդում և այլուր: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2008թ. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նրա անհատական հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր գեղանկարչի ավելի քան երեսունամյա ստեղծագործական գործունեության 50-ից ավել աշխատանքներ: Մահացել է Երևանում: