Ծնվել է Թիֆլիսում: Կրկեսում սկսել է աշխատել 1919թ-ից, իսկ 1929թ-ից՝ արդեն Պետկրկեսում։ Եղել է թեթև-ատլետ Վ.Չիտոշի աշակերտը: 1956թ. կազմակերպել է հայկական կրկեսային խումբը, որտեղ 1957թ-ից եղել է գեղարվեստական ղեկավարը։ Հեղինակել է կրկեսային բազմաթիվ համարներ։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարը եղել է կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1966թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: