Ծնվել է Թիֆլիսում: 1944-46թթ սովորել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1950թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1950-53թթ ուսումը շարունակել է Մոսկվայի Հայ մշակույթի տան պետական կոնսերվատորիայում: 1965-67թթ եղել է Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը, 1968թ.` Հայաստանի մշակույթի նախարարության երաժշտական բաժնի վարչության ղեկավարը: 1969թ-ից ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Գրել է 9 օպերետ՝ «Փեսացուներ» (1954թ.), «Սիրո հովիտ» (1956թ.), «Ոսկե ապարանջան» (1958թ.) և այլն, որոնք նշանակալի տեղ են գրավում հայ օպերետային արվեստում: Հեղինակել է նաև 2 վոկալ-սիմֆոնիկ սյուիտ, դաշնամուրի 3 կոնցերտ, օրատորիա (Ե.Չարենցի խոսքերով), պարային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, ռոմանսներ, երգեր («Սավառնորդի սերը», «Լիրիկական», «Իմ Երեան», «Անծանոթ աղջկան» և այլն): 1964թ. գրել է «Շրթներկ համար 4» ֆիլմի երաժշտությունը: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: