Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: 1858թ. մասնակցել է Լազարյան ճեմարանի թատրոնի, 1862թ.` Թիֆլիսի հայկական առաջին մշտական թատերախմբի, 1868թ.` Երևանի թատերական ընկերության ստեղծմանը, կազմակերպել է Վաղարշապատի (այժմ` Էջմիածին) թատրոնը: 1865-67թթ Ալեքսանդրապոլում ղեկավարել է իր հիմնադրած (Ս.Մելիք-Հայկազյանի հետ) թատերախումբը: Խաղացած ներկայացումներից են` Խ.Գալֆայանի «Արշակ Բ» (Արշակ Բ), Ս.Հեքիմյանի «Սամել» (Սամել), «Արտաշես և Սաթենիկ» (Արտաշես), Ն.Փուղինյանի «Դալալ Ղաղո» (Դարաչիչագյան) և այլն: Մահացել է Ելիզավետպոլում (այժմ` Գանձակ), թաղված է Երևանում: