Zark Foundation

Վաղարշակ Սահակյան

Վաղարշակ Սահակյան

Երգիչ

15 սեպտեմբեր, 1906 - 24 ապրիլ, 1978

Ծնվել է Իրանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում: Եղել է ասմունքող, դերասանուհի Սիրվարդ Մեսրպոյանի ամուսինը: Ավարտել է տեղի ծխական դպրոցը, ապա սովորել է Թիֆլիսի քաղաքային ուսումնարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Ամասիա և աշխատել որպես ֆինբաժնի վարիչ: Հետագայում տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), որտեղ սովորել է երաժշտական ստուդիայում, աշակերտել Նիկողայոս Տիգրանյանին, երգել է ռադիոյում, իսկ 1933թ-ից հաստատվել է Երևանում, որտեղ սկսել է երաժշտական գործունեությունը Վարդան Բունուղեկավարությամբ գործող արևելյան նվագարանների անսամբլում, ապա երկու տարի հանդես է եկել որպես Հայֆիլհարմոնիայի մենակատար: Կատարել է Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի և այլոց ստեղծագործությունները: Երիտասարդ երգչին լսել ու բարձր են գնահատել Եղիշե Չարենցը, Շարա Տալյանը: Վերջինս նրան հրավիրել է աշխատելու 1936թ. ստեղծված Սայաթ-Նովայի անվան գուսանական և աշուղական երգի անսամբլ, որի հետ էլ կապվել է նրա ստեղծագործական գործունեության մեծ մասը: 1942թ-ից եղել է երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավարը, որն այդ շրջանում ունեցել է շուրջ 10 հազար համերգ, երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հանդես է եկել ռազմաճակատում: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: