Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես լրագրող 1957-62թթ աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010թթ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: 1988թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միություններին: Հեղինակել է շուրջ 40 գիրք: Հրատարակվել են նրա «Փառք ճանապարհին» (1969թ.), «Երգի ճամփաներին» (1973թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982թ.), «Մաշտոցի որդիները» (1995թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999թ.), «Վարք երեք սրբերի» (2002թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005թ.), «Տաղանդների տաղավարում-2» (2008թ.), «Էդվարդ Միրզոյան, Խոսքի և ճաշակի ասպետը» (2013թ.), «Դուդուկի կանչը ըստ Մինասովի» (2014թ.) և այլ գրքեր: Արժանացել է «Լենին-100» մեդալի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, Հայստանի ժուռնալիստների միության մրցանակի, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Մահացել է Երևանում: