Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը: Աշխատել է «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաներում: Մասնակցել է մի շարք հայտնի ֆիլմերի ստեղծման աշխատանքներին` «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Պատվի համար» (1956թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Պատերազմ և խաղաղություն» (1967թ.) և այլն: «Հանդիպում մարշալի հետ» և «Մարտիրոս Սարյան» ֆիլմերի սցենարների համար արժանացել է ԽՍՀՄ Պետկինոյի պատվոգրերի: Սովետական տարիների եղել է ՀՀ Սևանա լճի հանգստյան գոտու ղեկավարը: Եղել է Ռուսաստանի կինոռեժիսորների միության անդամ: Մահացել է Երևանում: