Ծնվել է Թբիլիսիում: Եղել է գեղանկարչուհի, խեղեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինը:1956-58թթ սովորել է Թբիլիսիի գեղարվեստի դպրոցում, 1963-68թթ՝ Երևանի Գեղարվեստի ակադեմիայում: Ստեղծագործել է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում: Գործերից են՝ «Ճարտարապետություն» (1973թ., հրակավ), «Ռեքվիեմ» (1976թ., հրակավ), «Մարդը և կենսոլորտը» (1983թ., հրակավ), «Ժամանակ» (1999թ., հրակավ), «Մարդիկ և տիեզերքը» (1985-88թթ, գրաֆիկական նկարաշար): Գեղանկարներից են՝ «Միրաժ» (1999թ.), «Խորհրդավոր ընթրիք» (2001թ.), Հայոց Մեծ եղեռնին նվիրված հուշարձան Խարտումում, Սուդան (1990թ., բրոնզ, գրանիտ): 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների և սիմպոզիումների Ճապոնիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և այլուր: 1973թ. և 1975թ. Ֆրանսիայի Վալորիս քաղաքում արժանացել է դիպլոմի, իսկ 1983թ. Ֆրանսիայում և Իտալիայում՝ 1-ին կարգի մրցանակի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 1987թ.), Մոսկվայում (1986թ.), Սուդանում (1990թ., Խարթում), Գերմանիայի մի շարք քաղաքներում (1993-2000թթ), Փարիզում (1999թ.): Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի կիրառական արվեստի թանգարանում, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի և Գերմանիայի Խեցեգործության միջազգային թանգարաններում և այլուր: 2001թ-ից եղել է Գերմանիայի նկարիչների պրոֆեսիոնալ միության և Լեհաստանի «Կերամոս» միջազգային ակադեմիայի անդամ: 2014թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: