Zark Foundation

Վաչե Բագրատունի

Վաչե Բագրատունի

Դերասան

28 մայիս, 1911 - 27 հոկտեմբեր, 1992

Ծնվել է ՀՀ Էջմիածին քաղաքում: Եղել է օպերային երգչուհի Վիոլետա Վարդանյանի ամուսինը: 1930-ական թվականներից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափազյանի «Ժայռ» (Մարգար), Ա.Ֆադեևի «Ջարդ» (Բակլանով) և այլն: 1986թ., հիվանդության պատճառով, անցել է թոշակի և լքել թատրոնը: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Չեխիա, Սլովակիա և այլուր: Նկարահանվել է «Պեպո» (1928թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Հայրենասերների ընտանիքը» (1941թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.) և այլ ֆիլմերում: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: