Ծնվել է Թիֆլիսում: 1948թ. ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, ապա կատարելագործվել է Մոսկվայում: 1949-52թթ դասավանդել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ուսումնարանում, 1952-98թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1963-98թթ աշխատել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր): 1960թ-ից եղել է ՀՀ մշակույթի նախարարության մեթոդկաբինետի դաշնամուրի բաժնի ղեկավարը: Ստեղծել է դաշնամուրի դասավանդման դպրոց: 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման: Մահացել է Երևանում: