Ծնվել է 1930թ. փետրվարի 7-ին, Հայաստանի Վերին Արտաշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1958-89թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1989-93թթ՝ Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ԳՀԻ ավագ դասախոս, 1993-97թթ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1968թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է «Մկրտիչ Պեշիկթաշլյան. կյանքը և ստեղծագործությունը» (1972թ.), «Նաիրի Զարյան. Կյանքը և ստեղծագործությունը» (1980թ.), «Հայ սովետական պոեզիայի պատմություն: 1920-70թթ» (1987թ.), «Ազատն Մինասը» (1999թ., զրույցներ, հուշեր նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին) և այլ գրքեր: