Zark Foundation

Վասակ Մադաթյան

Վասակ Մադաթյան

Դրամատուրգ

28 մայիս, 1845 - 8 նոյեմբեր, 1914

Ծնվել է Երևանում: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, խորացել արևելյան լեզուների մեջ: Ավարտել է Պետերբուրգի զինվորական ակադեմիան: 1870-ական թվականների սկզբներին զինվորական ծառայության մեջ է եղել Կովկասում, ապա պաշտոնավարել է Կարսում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և այլուր: Երևանի նահանգապետական դիվանատանը աշխատել է որպես թարգմանիչ: 1871թ. Պետերբուրգում հրատարակվել է նրա «Փնջիկ» տաղերի գրքույկը: Հայ կենցաղային կատակերգության նմուշներից են գրողի «Կըռթ-կըռթ» (1880թ.), «Մադոյի կտակը» (1888թ.) վոդևիլները, որոնք բեմադրվել են Երևանում (1876թ.), Թիֆլիսում: Գրել է նաև պիեսներ՝ «Ժլատությունը թշնամի է վաստակում» (1894թ., հետագայում կոչվել է «Քույր և եղբայր»), «Աներևույթ շալ» (1900թ.) և այլն: Մահացել է Երևանում: