Zark Foundation

Վարազդատ Խաչումյան

Վարազդատ Խաչումյան

Ջութակահար

Ծնվել է 1967թ. փետրվարի 28-ին, Երևանում: 1973-85թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1985-87թթ ծառայել է խորհրդային բանակում: 1987-92թթ սովորել է որպես ջութակահար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1992-94թթ՝ նույն բուհի ասպիրանտուրայում: 2006-08թթ որպես ջութակահար մասնագիտացել է Փարիզի «Cite des Arts» կենտրոնում: 1992-2004թթ աշխատել է Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբում որպես կոնցերտմայստեր, Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում որպես ջութակահար։ 2008-11թթ հիմնադրել և ղեկավարել է «Ամբասադոր» էստրադային համույթը։ 2004-06թթ աշխատել, իսկ 2012թ-ից աշխատում է «Կադանս» անսամբլում որպես մենակատար: 2011թ-ից ղեկավարում է «Ֆլորենս» էստրադային նվագախումբը: 2008թ․ «Կադանս» անսամբլի կազմով «Էքսպրեսիա․ Հայկական մետամորֆոզներ» բրիտանական «Սիգնում Ռեքորդս» ընկերության կողմից թողարկված ձայներիզի համար արժանացել է «Պիցիկատո» դասական երաժշտության ամսագրի «Սուպերսոնիկ» մրցանակի (Լյուքսեմբուրգ), 2009թ․՝ Սալոնիկի «Դիմիտրիա» միջազգային երաժշտական փառատոնի մեդալի, 2014թ.՝ ԼՂՀ մշակույթի նախարարության պատվոգրի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ. և 2017թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե մեդալի, 2017թ.՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվոգրի, 2018թ.՝ Ուկրայինայի Զապորոժիե քաղաքի հայկական համայնքի պատվոգրի։ Թողարկել է երկու անհատական և «Կադանս» անսամբլի հետ ավելի քան տաս ձայներիզ: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։