Zark Foundation

Վարդան Բադալյան

Վարդան Բադալյան

Երգիչ

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 21-ին, Ստեփանակերտում: Սովորել է տեղի ֆիզմաթ դպրոցում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: 2005-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև` մագիստրատուրայում՝ Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ: Մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների: 2006թ. «Ընծա» համահայկական մրցույթի ժամանակ արժանացել է Գրան Պրիի, 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` «Տարվա հայտնություն» մրցանակին, 2008թ. ԱՄՆ կատարողական արվեստների փառատանի ժամանակ` 2-րդ մրցանակին և այլն: Համերգային ելույթներով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Անգլիայում, Իրանում և այլուր: Թողարկել է «Հոգու լույս» (2010թ.), «Տաղ հայտնության» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. Լիբանանում մասնակցել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգաշարին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: