Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 25-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1991թ. ավարտել է Գյումրիի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1991-93թթ սովորել է Գյումրիի պոլիտեխնիկումի ռադիո-ապարատաշինության ֆակուլտետում: Այդ տարիներին ինքնուս սովորել է նվագել կիթառ և 1993թ. ընդունվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ: Ուսման տարիներին համագոծակցել է տարբեր խմբերի հետ, սակայն ավելի հայտնի է դարձել որպես մենակատար-կիթառահար: 1996թ-ից սկսել է դասավանդել Գյումրիի թիվ 7 երաժշտական դպրոցում, որտեղ անց է կացրել հաջորդ 6 տարիները: Ստացել է Գյումրի քաղաքի լավագույն ուսուցչի կոչում: Դասավանդելու հետ մեկտեղ, նվագել է «Quadro Sound» ջազ խմբում և «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում: 2003թ. տեղափոխվել է Երևան, ուր համագործակցել է «Sacvoyage» էթնիք ռոք և «Groove in Band» ֆանկ խմբերի, ինչպես նաև տարբեր հայկական էստրադայի ներկայացուցիչների հետ: Համերգներով հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում և Մերձավոր Արևելքում: Նվագել է «Հայսուպերսթար 4», «Երկու աստղ 4», «Դուդուկի նոր ընտրյալները» և այլ հայկական հեռուստանախագծերում: Թողարկել է «Home» և «The Crazy Lover» ձայնասկավառակները: