Ծնվել է 1974թ. մայիսի 11-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: Երկու տարի աուստիկ կիթառ է սովորել Վարդան Վարդանյանի մոտ (ֆլամենկո, դասական): Էլեկտրական կիթառ սովորել է ինքնուս: 1999թ-ից համերգներով հանդես է եկել որպես մենակատար-կիթառահար: 2001թ. որպես կիթառահար և հեղինակ միացել է «Օկսենհեմ» պրոգրեսիվ-ռոք խմբին: Որպես հեղինակ և համահեղինակ համագործակցել է «Արմադամ» ֆոլկ-ջազ խմբի հետ: Ձայնագրություններում և համերգային կատարումներում համագործակցել է Վահագն Հայրապետյանի, Լիլիթ Պիպոյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, «Արձագանք» խմբի և այլոց հետ: 2005-10թթ դասավանդել է Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում: 1994թ. եղել է «Սոֆթ» ռոք խմբի հիմնադիրներից: 2008թ. հիմնադրել է «Վարդան Գասպարյան» ջազ-կիթառ տրիոն, որը կատարել է իր և տարբեր ջազային երաժիշտների ստեղծագործություններ: 2010թ. Հակոբ Ջաղացպանյանի և Բորիս Անդրեասյանի հետ եղել է «Արմ-կիթառ» տրիոյի մասնակից: 2011թ. կոմպոզիտոր և դաշնակահար Վարդան Հարությունյանի հետ հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: Հեղինակել է մի շարք երգեր և գործիքային ստեղծագործություններ: