Zark Foundation

Վարդան Գրիգորյան

Վարդան Գրիգորյան

Արձակագիր

5 սեպտեմբեր, 1950 - 26 մարտ, 1989

Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր Վահագն Գրիգորյանի եղբայրը: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1971-85թթ աշխատել է Հայկական Հանրագիտարանի խմբագրությունում: 1985թ-ից սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Գրողի հետաքրքրությունների հիմնական թեման եղել է Հայաստանի պատմական անցյալը։ Հրատարակվել են նրա «Հավերժական վերադարձ» (1981թ.), «Դար կորստյան» (1985թ.), «Մանյա այրք» (1988թ.) պատմավեպերը։ «Մանյա այրքում» առասպելական սուղ նյութի հիման վրա հեղինակը փորձել է տալ երրորդ դարի վերջի, չորրորդի սկզբի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ուրույն պատկերը։ Նրա «Հավերժական վերադարձ» վեպը թարգմանվել է ռուսերեն և 1983թ. տպագրվել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: 1982թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ամենամյա մրցանակին` «Հավերժական վերադարձ» վեպի և «Լճակը» վիպակի համար, 1989թ.` ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: