Աստվածատուր Ըսկարյան
Ծնվել է Ռումինիայի Գեռլա քաղաքում: Նախնական ուսումն ստացել է Գեռլայի հայկական դպրոցում: 1854թ-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանական դպրոցում, 1862թ. ձեռնադրվել հոգևորական, ապա՝ նույն տեղում զբաղվել մանկավարժությամբ: Այնուհետև նշանակվել է նորընծաների վերակացու և միաբանության քարտուղար: 1884թ. ստացել է Սելիմբրիայի արքեպիսկոպոսի տիտղոսը և ընտրվել (հուլիս) Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (մինչև մահը): Նրա օրոք վերաբացվել է Կ.Պոլսի Մխիթարյան վարժարանը, հաստատվել միաբանության սահմանադրությունը: Գրել է «Եկեղեցական պատմություն հանդերձ ազգային եկեղեցական պատմությամբ...» (հրտ.՝ 1872թ.), «Բառգիրք ֆրանսերեն-հայերեն-թուրքերեն» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Մահացել է Իտալիայի Տրիեստ քաղաքում: