Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Կամարակ գյուղաքաղաքում: 1922թ-ից ապրել է Ֆրանսիայում, որտեղ 1944-47թթ եղել է «Նոր կյանք» շաբաթաթերթի խմբագիրը: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Աշխատել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Գրել է «Գորգագործությունը Հայաստանում» (1955թ.), «Հայերի արտագաղթը դեպի Գամիրք» (1955թ), «Գամիրքի հայերը» («Հայ ազգագրություն և բանահյուսություն», 1, 1970թ.) պատմաազգագրական աշխատությունները: Մահացել է Երևանում: